ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ձորում հայտնված վարորդը մահացել է, ուղևորը հիվանդանոցում է

08.09.2023 11:27 ՃՏ պատահարներ
Ձորում հայտնված վարորդը մահացել է, ուղևորը հիվանդանոցում է

Սեպտեմբերի 7-ին, ժամը 10.10-ի սահմաններում, Թումանյան համայնքի Քարինջ բնակավայրի «Ջաղացներ» կոչվող տեղանքում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, գլորվել շուրջ 35 մետր խորությամբ ձորը և բախվել ծառին. 62-ամյա վարորդ Անտոն Ղարիբյանցը տեղում մահացել է, իսկ 64-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: