Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանած հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
23.04.2016 11:35
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ՀՀ ԱՆ այլըտրանքային պատիժների կատարման Ավան և Նոր Նորք բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է ժամանել և բաժին ներկայացվել 1979 թ. ծնված Սուրեն Կ.-ն, ով 2014 թ. հունիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: