ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավտոմեքենայից գողություն կատարողը հայտնաբերվեց

14.04.2016 10:35 Գողություն

1989 թ. ծնված Սարգիս Գ.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր տվել, որ Երևանի Հ. Քոչարի և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկի մոտ կայանված «ԻԺ-27175» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկից և գողացել են «Մերկուրի» գազի կաթսա և ծխատար:
Ոստիկանության ծառայողները Ազատության պողոտայի թիվ 11 հասցեի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արա Կ.-ին, ով տվել է խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: