1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության ստորաբաժանումներում զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է

Ոստիկանության ստորաբաժանումներում զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է

Ոստիկանության Երևան քաղաքի ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1950 թ. ծնված Ռոզա Ս.-ն կամավոր հանձնել է «Ջ-1» տիպի երկու նռնակ` առանց պայթուցիչի, տարբեր տրամաչափի 169 փամփուշտ, 16 մմ տրամաչափի, ողորկափող, որսորդական հրացան:

***
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1960 թ. ծնված Սաթենիկ Թ.-ն կամավոր հանձնել է կարճեցված փողով, ողորկափող որսորդական հրացան, հակատանկային 1 արկ, «Ֆ-1» տիպի 1 նռնակ` առանց պայթուցիչի, 5.45 մմ տրամաչափի 35 և 23 մմ տրամաչափի 7 փամփուշտ:

***
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1966 թ. ծնված Սեյրան Պ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, և տարբեր տրամաչափի 69 փամփուշտ:

***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1993 թ. ծնված Սեյրան Գ.-ն կամավոր հանձնել է 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակող ինքնաշեն սարք, 5.6 մմ տրամաչափի 2 և 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ:

***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1964 թ. ծնված Համլետ Մ.-ն կամավոր հանձնել է կարաբինի 7.62 մմ տրամաչափի՝ 11, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 32 փամփուշտ, ինքնաձիգի դատարկ պահունակ:

***
Ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1977 թ. ծնված Լյուբա Ս.-ն և որդին` 1998 թ. ծնված Արշակ Ս.-ն, կամավոր հանձնել են ինքնաձգի 2 փամփշտատուփ, կտորից 3 պարկ` լցված` յուրաքանչյուրը 553 գրամ վառոդ, նռնակի 2 պայթուցիչ, 7,62 մմ տրամաչափի 59 և 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 172 փամփուշտ:

***
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1991 թ. ծնված Սարգիս Հ.-ն կամավոր հանձնել է գործարանային արտադրության կարճեցված փողով երկփողանի ողորկափող որսորդական հրացան, 7.62 մմ տրամաչափի 20 և 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ և նռնակի պայթուցիչ:

***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1966 թ. ծնված Յավրի Ղ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 106 փամփուշտ:

***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1995 թ. ծնված Արսեն Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 33 և գնդացրի 18 փամփուշտ, «Ամունալ» տիպի 1 պայթուցիչ, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ:

***
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1967 թ. ծնված Աղասի Կ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, որսորդական, ողորկափող հրացան, իսկ 1977 թ. ծնված Զորի Ա.-ն՝ ինքնաշեն ատրճանակին նմանվող իր, գնդացրի 7.62 մմ տրամաչափի 19 և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 21 փամփուշտ:

***
Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1990 թ. ծնված Կամսար Խ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի , մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:

***
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1956 թ. ծնված Սուսաննա Մ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, երկփողանի, կարճեցված փողով և խզակոթով որսորդական հրացան, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 78, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 5 և «Կարաբին» տիպի հրացանի 12 փամփուշտ:

***
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1959 թ. ծնված Իրինա Հ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, հրթիռի 5 մարտագլխիկ, սվին դանակ` պատյանով, 7,62 մմ տրամաչափի 50 և 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 90 փամփուշտ:

***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1971 թ. ծնված Համլետ Ա.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-ԲՄ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի ողորկափող որսորդական հրացան և 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 30 փամփուշտ:

***
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1959 թ. ծնված Հայկ Պ.-ն կամավոր հանձնել է անհայտ տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: