Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
13.04.2016 14:59
Հետախուզվողի հայտնաբերում
Ապրիլի 12-ին, ժամը 8-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ` Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բաժին է ներկայացվել 1989 թ. ծնված Դավիթ Հ.-ն, ով փետրվարի 10-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանություն/ 3-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: