Ոստիկանությունը որոնում է տուժած անձանց
11.03.2016 11:24
Գողություն
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Սուրեն Մ.-ին, ով հայտնել է, որ Երևանի Ամիրյան փողոցի երկու խանութներից կատարել է գողություն:
Ձեռնարկվում են միջացառումներ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: