Հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով
02.04.2016 09:52
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Նոր Արեշի 2-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1994 թ. ծնված Հակոբ Ղ.-ին, ով մարտի 31-ից Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ /գողության փորձ/ հոդվածի 2-րդ մաս 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: