Ղարիբին հյուրասիրել չհաջողվեց: Արտառոց դեպք քննչական փորձարարության ընթացքում
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում Սարդարապատ գյուղի վերջնամասում գտնվող կիսաքանդ անասնաֆերմայի տարածքում քննչական փորձարարություն կատարելիս՝ նկատել են 2 անձանց, որոնք նշված տարածքից դիմել են փախուստի:
Ոստիկաններին հաջողվել է բռնել միայն 1976 թ. ծնված Էդիկ Գ.-ին:
Նշված տարածքի զննության ընթացքում վերջինս մատնացույց է արել իր կողմից պատրաստած դոնդողանման նյութով լցված պոլիէթիլենային տարա և մեկ այլ տարա՝ 200 մլ բաց դեղնավուն նոսրացված լուծույթով: Նա հայտնել է, որ թմրամիջոցը պատրաստել է իր օգտագործման և փախուստի դիմած Ղարիբին հյուրասիրելու համար:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Ղարիբը 1975 թ. ծնված Ղարիբ Մ.-ն է:
Նշանակվել են տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: