ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բացահայտեցին Ղուկասավանում տեղի ունեցած դանակահարության դեպքը

Փետրվարի 23-ին, ժամը 14.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են բերվել 2002 թ. ծնված Ա. Խ.-ն և 2002 թ. ծնված Ա. Գ.-ն, որոնք հայտնել են, որ Ղուկասավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել դանակահարություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Ղուկասավան գյուղի եկեղեցու մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 2002 թ. ծնված Հ. Ա.-ն դանակով հարվածներ է հասցրել Ա. Խ.-ին և Ա. Գ.-ին՝ պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում նույն օրը, ժամը 18.50-ին, Հ. Ա.-ն ինքնակամ ներկայացել է Մասիսի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և վերցվել է:
Կատարվում է քննություն:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: