Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության և խարդախության մեղադրանքով
05.08.2023 11:45
Հետախուզվողի հայտնաբերում
Օգոստոսի 4-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Բելգիայի Թագավորության քաղաքացի 60-ամյա Ելենա Բ.-ն: Նա 2004 թ. հոկտեմբերի 18-ից Ղրղզստանի Հանրապետության Բիքշեք քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության և գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: