Ճամբարակի ոստիկաններն ապօրինի փայտանյութ են հայտնաբերել
Ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը: Հերթական արդյունքը գրանցել են Ճամբարակի ոստիկանները:
Հուլիսի 27-ին, երեկոյան ժամը ութին, Ճամբարակի վարչական տարածքում ստուգման նպատակով նրանք կանգնեցրել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մի մեքենա, որը վարում էր Դիտավան գյուղի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ: Մեքենայի թափքում փայտանյութ կար` առանց համապատասխան փաստաթղթի: Ըստ վարորդի` փայտանյութը ձեռք էր բերել Իջևանի անտառտնտեսության Սևքար մասնաճյուղից:
Փայտանյութով մեքենան տեղափոխվել է Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: