ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճամբարակի ոստիկաններն ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները ապօրինի ծագում ունեցող փայտանյութի տեղափոխման վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել։ Դրանք ստուգելու նպատակողվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հունիսի 11-ին, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգվեց Թթուջուր գյուղի սկզբնամասում կայանված 31-ամյա տղամարդու «ԳԱԶ» մակնիշի բեռնատարը։ Հայտնաբերվեց շուրջ 2,5 խմ փայտանյութ՝ առանց համապատասխան փաստաթղթի:
Տղամարդն իրավապահներին հայտնեց, որ փայտանյութը ձեռք էր բերել Տավուշի մարզում։
Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: