Ճամբարակի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Լոռու մարզում
29.03.2021 10:30
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 27-ին Լոռու մարզի Արևածագ գյուղում հայտնաբերվել և Ճամբարակի բաժին բերման է ենթարկվել 49-ամյա Թովմաս Ղ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: