ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճամպրուկից գողացել է գումար և ոսկյա կախազարդ

27.07.2015 12:53 Գողություն
Հուլիսի 22-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում 1961 թ. ծնված  Գեղամ Մ.-ն հաղորդում է տվել, որ իր ծանոթ Սվետլաննան հունիսի 25-ից մինչև հուլիսի 22-ը հյուրընկալվելով իր տանը` ննջարանում դրված հագուստների ճամպրուկից գողացել է 320  դոլար, 10.000 դրամ և ոսկյա կախազարդ: 
Հուլիսի 26-ին, ժամը 03.25-ին, ոստիկանություն է զանգահարել Գեղամ Մ.-ն և հայտնել, որ իր տնից գողություն կատարած Սվետլաննան գտնվում է Սարյանի արձանի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից, ժամը 04.00-ին, բաժին է ներկայացրել 1970 թ. ծնված Սվետլաննա Կ.-ին:
Քննությունը շարունակվում է:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: