ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճամպրուկներ հափշտակած վարորդը հայտնաբերվել է

10.10.2012 11:27 Գողություն

Հոկտեմբերի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում դիմում էր ստացվել, որ Երևան-Մոսկվա-Լոս Անջելես չվերթի մի ուղևոր իրեն օդանավակայան  տեղափոխած անհայտ մակնիշի  տաքսի ավտոմեքենայի սրահում է թողել 2 ուղեբեռ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 21.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել ուղևորին «Զվարթնոց» օդանավակայան  տեղափոխած «ՎԱԶ-21010»  մակնիշի ավտոմեքենայի   վարորդ, 1991 թ. ծնված Սիփան Ն.-ն:
Պարզվել է, որ վարորդը օդանավակայանում օգտվելով ուղևորի անուշադրությունից՝ գաղտնի հափշտակել է 2 ճամպրուկ և յուրացրել պարունակությունը՝ նոր և օգտագործված հագուստներ, հուշանվերներ:
Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: