Ճանահարհատրանսպորտային պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին
Մայիսի 5-ին, ժամը 13.50-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 50 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 5-ին, ժամը 22.30-ին, «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթաշենի 1-ին թաղամասի թիվ 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 44-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 5-ին, ժամը 22.00-ին, Երևանի Արարատյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 5-ին, ժամը 20.30-ին, Երևանի Անտառային փողոցի տներից մեկի դիմաց կայանված «Ֆոլքսվագեն Քեդի» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար տեղից շարժվել և վրաերթի է ենթարկել 57-ամյա կնոջ, 4-ամյա տղայի և 6-ամյա աղջկա, որոնք վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 5-ին, ժամը 16.00-ին, Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Սևանի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 5-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ստեփանավանի Վիրահայոց փողոցի թիվ 6 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2115» և «ԳԱԶ-53Ա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-53Ա»-ի վարորդը մարմնական վասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 5-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Գորիսի Անկախության փողոցում բախվել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: