Ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում
26.08.2022 10:51
Հայտարարություններ և ծանուցումներ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 24-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց խաչմերուկի (Լամբադա կամուրջ) հատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն, ինչի արդյունքում վերոնշյալ խաչմերուկում երթևեկությունը կազմակերպվել է շրջանաձև՝ ըստ Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնեցված՝ կից ներկայացված սխեմայի: