ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նոյեմբերի 1-ից ճանապարհային ոստիկանության կողմից անցկացվող ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվելու է նաև տեխնիկական զննության կտրոնի առկայությունը

Ճանապարհային ոստիկանությունը 2012 թ. երկրորդ կիսամյակը սկսել է մեծածավալ միջոցառումների շարքով, որոնք միտված են հանրապետության ճանապարհներին առավել անվտանգ երթևեկություն ապահովելուն:
Վարորդներին տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 1-ից ստուգվելու է նաև տեխնիկական զննության կտրոնի առկայությունը: Կտրոնի բացակայության պարագայում վարորդը կտուգանվի:
Ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածի՝ տեխնիկական զննության կտրոնը սահմանված տեղում չփակցված վիճակում տրանսպորտային միջոցը վարելու համար սահմանված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, այսինքն՝ քսան հազար դրամ:
Անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել վարորդներին, որ շահագործվող տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության կտրոնը պետք է փակցված լինի վարորդի կողմից առջևի հողմապակու նեքևի աջ անկյունում: