ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ

Օգոստոսի 30-ին, ժամը 11-ին, ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունում տեղի կունենա ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի հանդիպումը  զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Թեման` «Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հայտարարված անվտանգ երթևեկության միամսյակը և այդ ուղղությամբ ոստիկանության կողմից իրականացվելիք աշխատանքները»: Լրագրողներին խնդրում ենք  ներկայանալ ոչ ուշ, քան ժամը  10.45-ը:
Հասցեն` Երևան, Նալբանդյան 130, ՀՀ ոստիկանության Մշակույթի կենտրոն, 2-րդ հարկ:
Տեղեկատու հեռախոս՝ 010-54-73-14: