Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար
12.01.2018 11:01
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 11-ին, ժամը 11.10-ին, իր բնակարանից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Կարեն Մ.-ն, որը հունվարի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: