Ճանապարհային ոստիկանները նպաստեցին խարդախության բացահայտմանը
Հունիսի 19-ին, ճանապարհային ոստիկանության ծառայության ընթացքում, Մարգարա-Վանաձոր ճանապարհի 46-րդ կմ-ին ոստիկանին է մոտեցել Ուշի գյուղի մի բնակիչ և հայտնել, որ «Օպել» մակնիշի մեքենայով մի քաղաքացի երկու կիլոգրամ ելակի դիմաց իրեն վճարել է կեղծ 50 դոլարանոց, որպես մանր վերցրել հինգ հազար դրամ և հեռացել:
Ձեռնարկված որոնողական աշխատանքների շնորհիվ, ժամը 20.20-ի սահմաններում, խարդախություն կատարելու կասկածանքով, Բագավան թաղամասից ոստիկանները հայտնաբերել և վերոհիշյալ մեքենայով հանդերձ՝ Աշտարակի բաժին բերման են ենթարկել հիսունն անց երեք տղամարդու:
Նրանք կատարվածի մասին տվել են բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: