ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևանում

06.12.2012 12:04 ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 5-ին, ժամը 13.00-ին, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բաբաջանյան փողոցում  վրաերթի է ենթարկել 60-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 13.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Դավիթ Անհաղթի փողոցում վրաերթի է ենթարկել 19-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Բախվել է հենասյանն ու շրջվել
Դեկտեմբերի 5-ին, ժամը 12.30-ի սահմաններում,  «ՈՒԱԶ»  մակնիշի ավտոմեքենան Սիսիան-Շենաթաղ ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից, բախվել հենասյանն ու շրջվել:
Վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: