ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևանում

14.12.2012 11:58 ՃՏ պատահարներ

Դեկտեմբերի 13-ին, ժամը 22.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Տերյան փողոցում` «Ցիտադել» բիզնես կենտրոնի դիմաց, վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 13-ին, ժամը 14.30-ին, «ԳԱԶ-33021» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրվանզադեի փողոցում վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 13-ին, ժամը 18.00-ին, «Շեվրոլե-Լաչետի»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ա. Խաչատրյան և Վ. Վաղարշյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 13-ին, ժամը 19.00-ին, «Մերսեդես Բենց»  մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայում բախվել է «Մինի Կուպեր»   մակնիշի ավտոմեքենայի:
«Մինի Կուպեր»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 13-ին, ժամը 14.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Րաֆֆու փողոցում վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: