Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևան քաղաքում
02.05.2013 11:22
ՃՏ պատահարներ
Ապրիլի 30-ին, ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ա. Մանուկյան փողոցում վրաերթի է ենթարկել 49-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 30-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևանի Հալաբյան և Էստոնական փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԲՅԴ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն»-ի ուղևորուհին և «ԲՅԴ»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 1-ին, ժամը 21.00-ին, «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 24 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 1-ին, ժամը 19.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախ-Ռոստովյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 48-ամյա մի կնոջ և դիմել փախուստի:
Տուժողը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 1-ին, ժամը 19.30-ին, Երևանի Արղության փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 շենքի մոտ «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35 և 34-ամյա կանանց, 13 և 8-ամյա աղջիկների, որից հետո բախվել է նշված շենքի բակում տեղակայված ավտոտնակի պատին:
Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 1-ին, ժամը 19.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան շրջադարձ է կատարել, որի ընթացքում կոտրվել են բեռնախցիկում գտնվող ապակիները:
Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: