ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևան քաղաքում

18.12.2013 11:57 ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 16-ին, ժամը 19.30-ին, «Օպել Վեկտրա»   մակնիշի ավտոմեքենան Երևանի Կոմիտասի պողոտայում բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով դեկտեմբերի 17-ին, ժամը 12.30-ին, «Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 22.15-ին, «Պորշ Կայեն»  մակնիշի ավտոմեքենան Երևանի Կոմիտասի պողոտայում բախվել է «Հունդայի» ավտոբուսի, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15.30-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի  ավտոմեքենան Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 96/9 հասցեի դիմաց բախվել է մայթեզրին կայանված «Յագուար»  մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: