ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևան քաղաքում

03.12.2013 10:34 ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 2-ին, ժամը 00.15-ին, «Օպել Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ Բեկի պողոտայում, բենզալցակայանի դիմաց, բախվել  է «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Վեկտրա»-ի ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 2-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևանի Խանջյան և Թումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի Մոնտերո» և «Մազդա-6» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 2-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 19/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 2-ին, ժամը 21.00-ին, «ՎԱԶ-21154» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շիրազի փողոցում բախվել է «ՎԱԶ-21703»  մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21154»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***

Դեկտեմբերի 2-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց և Տարոնցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու  և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 2-ին, ժամը 23.30-ի սահմաններում,  «Օպել Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ-Բեկի փողոցում բախվել  է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: