1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

15.03.2021 12:45 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մարտի 13-ին, ժամը 11.55-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 13-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհին՝ Դաշտավան գյուղի հատվածում, իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրայի» 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 14-ին, ժամը 01.20-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել տներից մեկի քարե պարսպին, ապա ծառին և կողաշրջվել. 31-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 14-ին, ժամը 02.15-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի. «Օպելի» 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 13-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը, բախվել մայթի եզրաքարերին. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 13-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երևան-Գորիս ճանապարհի 229-րդ կմ-ին «Տոյոտա Իպսում» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ-55212» մակնիշի ավտոմեքենայի. «Տոյոտա Իպսումի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 13-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Մեղրիի մաքսակետ-Երևան ճանապարհի 30-րդ կմ-ին «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. 62-ամյա վարորդը ճակատի շրջանում ստացել է վնասվածքներ, բայց հրաժարվել է բուժօգնությունից:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 13-ին, ժամը 19.45-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 139-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21010» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21010»-ի 50-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 14-ին, ժամը 00.25-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 14-ին, ժամը 02.30-ին, Հրազդանի կիրճում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բետոնե բաժանարար գոտուն. 37-ամյա վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Մարտի 14-ին, ժամը 23.00-ին, Երևանի Խանջյան և Ագաթանգեղոսի փողոցները միացնող թունելում «ԳԱԶ Լուիդոր» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 47-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 13-ին, ժամը 22.45-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, այնուհետև՝ պատին. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 14-ին, ժամը 06.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված երկու «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաների. «Ֆոլքսվագենի» 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 14-ին, ժամը 16.45-ին, Երևանի Օգանովի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 13-ին, ժամը 23.50-ին, Երևանի Թևոսյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 14-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Մխչյան-Դիտակ ճանապարհին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ցանկապատին. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 33-ամյա ուղևորը, «ՎԱԶ-2106»-ի 24-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 14-ին, ժամը 22.50-ին, Մեծամոր քաղաքից ՀԱԷԿ տանող ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: