ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին

12.12.2013 11:38 ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ի սահմաններում,  «Ֆոլքսվագեն Տրանսպարտեր»  մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 21-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 19.30-ին,   «ՎԱԶ-2102»  մակնիշի ավտոմեքենան Արտաշատ-Երևան  ճանապարհին` Մարմարաշեն գյուղի հատվածում, բախվել  է «Լենդմարկ ZX 24»  մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2102»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 01.30-ի սահմաններում,   «ՈՒԱԶ-3151201» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան-Հացիկ ճանապարհի 1-ին կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով վարորդը  և  3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ԲՄՎ 525» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գորիս ճանապարհի 231-րդ կմ-ին բախվել է մերկասառույցի պատճառով ճանապարհը հորիզոնական փակած  «Վոլվո»  մակնիշի բեռնատարի:
Պատահարի հետևանքով «ԲՄՎ 525»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Նիսան»   մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 148-րդ կմ-ին է ընկել ձորը, ինչի  հետևանքով ուղևորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: