ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում և հանրապետության ավտոճանապարհներին

23.12.2013 17:06 ՃՏ պատահարներ

Դեկտեմբերի 21-ին, ժամը 04.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 38/2 շենքի դիմաց անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է «ԲՄՎ-525» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ԲՄՎ-525»-ի 2 ուղևորուհիները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 02.00-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 148/2 շենքի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա երիտասարդի, որը վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 15.10-ին, 1974 թ. ծնված Վահագ Ս.-ն վարելով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Ոսկետափ-Վեդի ճանապարհի 5-րդ կմ-ին բախվել է 1987 թ. ծնված Շահեն Ս.-ի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 21-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Շկոդա Օկտավիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի 1-ին փողոցի թիվ 18 տան պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: