ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում

02.12.2013 11:44 ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 1-ին, ժամը 22.00-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շիրակի փողոցում բախվել է «Ռենո Լոգան»  մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով «Ռենո Լոգան»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 21.30-ին,   «Օպել Աստրա»  մակնիշի ավտոմեքենան Երևանի Նուբարաշեն թաղամասում բախվել  է «ԲՄՎ-350» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***

Նոյեմբերի 30-ին, ժամը 19.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 26 շենքի պատին է բախվել «Մոսկվիչ-412»  մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***

Նոյեմբերի 30-ին, ժամը 20.00-ին,  «Մերսեդես»   մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***

Նոյեմբերի 30-ին, ժամը 23.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի, Ագաթանգեղոսի և Գրիգոր Լուսավորիչի փողոցների խաչմերուկում իրար են բախվել  «Մերսեդես-Բենց»   և «ՎԱԶ-21099»  մակնիշի   ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21099»-ի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***

Նոյեմբերի 30-ին, ժամը 12.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայի և Թևոսյան փողոցի խաչմերուկում բախվել է   «ԳԱԶել-32213»  մակնիշի  միկրոավտոբուսի, որն էլ դուրս գալով երթևեկելի մասից` բախվել է պատի, ինչի հետևանքով «ԳԱԶել-32213»-ի ուղևորը  մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***

Նոյեմբերի 30-ին, ժամը 14.20-ին, Երևանի Զ. Քանաքեռցու և Հասրաթյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել  «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-21214»   մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո  «ՎԱԶ-21214»-ն  բախվել է մի հիմնարկության  պատին:
«ՎԱԶ-21214»-ի վարորդը և ուղևորը  մարմնական վասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: