ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում

18.12.2012 12:19 ՃՏ պատահարներ

Դեկտեմբերի 17-ին, ժամը 04.30-ին, «Տոյոտա Պրադո»   մակնիշի ավտոմեքենան Կորյունի փողոցում, Մաշտոցի անվան համալսարանի շենքի  մոտ, բախվել է պատի:
Վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***


Դեկտեմբերի 17-ին, ժամը 20.30-ին, «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մաշտոցի պողոտայի թիվ 56 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 35-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:  
Կատարվում է քննություն:

***


Դեկտեմբերի 17-ին, ժամը 18.20-ին, «ԳԱԶ-32213»  մակնիշի միկրոավտոբուսի վարորդը  Արտաշիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 65-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: