Ճանապարհատրանսպորտային պատահարներ
Ապրիլի 9-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևանի Սարյան և Ամիրյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Դայհացու» և «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Դայհացու»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 9-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հերացու փողոցի թունելի սկզբնամասում բախվել է աջակողմյան եզրաքարին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 9-ին, ժամը 07.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աճառյան փողոցի թիվ 16/1 հասցեի մոտ բախվել է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 9-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սաֆարյան և Ջուղայի փողոցների խաչմերուկում բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: