Ճանապարհատրանսպորտային պատահարներ
Ապրիլի 14-ին, ժամը 21.30-ին, Երևանի Նորք-Մարաշ 5-րդ և 8-րդ փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Բիու Այ Դի» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 14-ին, ժամը 18.00-ին, Երևանի Բագրատունյաց և Սողոմոն Տարոնցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Դամաս Դայվու» և «ՊԱԶ-32054» մակնիշի ավտոմեքենաներ:
«Դամաս Դայվու»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 14-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Նուբարաշենի 6-րդ փողոցի թիվ 18 տան դիմաց «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա է բախվել մայթեզրին և էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 14-ին, ժամը 18.00-ին, Երևանի Մոլդովական և Թոթովենցի փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 74-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 14-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Մասիս քաղաքից Երևան-Երասխ ճանապարհ տանող հատվածում «Ակուրա» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Մերսեդես-Բենց»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 13-ին, ժամը 23.50-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 77-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 12-ին, ժամը 23.30-ին, Երևանի Աճառյան փողոցի թիվ 4/1 հասցեի մոտ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԲՄՎ X 5» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաների:
«Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 13-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 10 հասցեի մոտ իրար են բախվել «Միցուբիշի Պաջերո» և «Մերսեդես Բենց ML» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց ML»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 13-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Ջրաշեն-Նոր Արտագերս խաչմերուկում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: