ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հիվանդանոցում մահացել է նաև «Օպելի» վարորդը

19.06.2023 10:35 ՃՏ պատահարներ
Հիվանդանոցում մահացել է նաև «Օպելի» վարորդը

Հունիսի 13-ին, ժամը 14.45-ին, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 7-րդ կմ-ին իրար էին բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Ֆոլքսվագենի» 24-ամյա վարորդ Թաթուլ Քոսյանը մահացել էր, իսկ երկու ուղևորները և «Օպելի» վարորդը տեղափոխվել էին հիվանդանոց:
Հունիսի 18-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Օպելի» վարորդը՝ 62-ամյա Նորայր Պետրոսյանը, մահացել է:
Նախաքննությունը շարունակվում է:


1 զոհ, 3 վիրավոր. վթար Վանաձոր-Դիլիջան ճանապարհին

14.06.2023 11:54

Հունիսի 13-ին, ժամը 14.45-ին, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: «Ֆոլքսվագենի» 24-ամյա վարորդ Թաթուլ Քոսյանը մահացել է, իսկ երկու ուղևորները և «Օպելի» 62-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: