ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

02.06.2016 11:44 ՃՏ պատահարներ

Հունիսի 1-ին, ժամը 19-ի սահմաններում, «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան Թալին-Թաթուլ ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 2-ին, ժամը 00.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Արմավիր քաղաքի Հանրապետության և Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-21011» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաների:
«Աուդի»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 1-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան Վարդենիսի Երևանյան փողոցում բախվել է «ԶԻԼ-4331» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶ-31029»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 1-ին, ժամը 22.40-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 43-րդ կմ-ին բախվել է գովազդային վահանակի հենասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 1-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Գորիսի Անկախության փողոցում բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: