Ճանապարհային ոստիկանությունը պարզաբանում է
06.08.2018 18:13
Պարզաբանում

ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 6-ին ՃՈ հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքյան-Խորենացի խաչմերուկի լուսացույցը, ամրացման սյան հետ միասին, ընկած է երթևեկելի մասի վրա: Անմիջապես ձեռնարկվել են համապատասխան միջոցներ` վթարված լուսացույցը տեղափոխելու համար:
Ճանապարհային ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցառումներ սեղմ ժամկետում վթարված լուսացույցը վերականգնելու համար: