ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

1 օրում կազմվել է 1019 արձանագրություն․ ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքները

12.07.2021 20:49 Միջոցառումներ

Հուլիսի 11-ին, Քրիստոսի պայծառակերպության՝ Վարդավառի տոնի կապակցությամբ, ճանապարհային ոստիկանությունը մարզերում իրականացրեց ուժեղացված ծառայություն։
Ճանապարհային ոստիկանության ուժերը կենտրոնացած էին հատկապես հանգստյան գոտիներ տանող ճանապարհահատվածներում։
1 օրում ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների միջոցառումներով հայտնաբերվեցին բազմաթիվ օրինախախտ վարորդներ։ Տարբեր խախտումների համար կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ 1019 արձանագրություն։
Չնայած բազմաթիվ հորդորներին ու զգուշացումներին՝ այդուհանդերձ մտահոգիչ էր, որ գտնվեցին վարորդներ, որոնք մեքենան վարում էին անսթափ վիճակում՝ վտանգելով իրենց, ուղևորների ու երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Հայտնաբերվեցին ոչ սթափ 124 վարորդ, որոնցից 33-ը տեղում՝ 1 տարի ժամկետով զրկվեցին տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ 32 վարորդ մեքենան վարում էր առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 83 մեքենա չուներ ԱՊՊԱ պայմանագիր, 2-ը առանց համարանիշի էին, մեկն էլ՝ փոխարինված համարանիշով։ Հայտնաբերված խախտումներից 14-ով նախապատրաստվում են նյութեր՝ նախաքննական մարմին ուղարկելու համար։
Ամփոփելով ճանապարհային ոստիկանության գերծանրաբեռնված 1 օրը՝ նշենք, որ Վարդավառի օրը մարզերում և հանգստյան գոտիներ տանող ճանապարհներին նաև ճանապարհային ոստիկանության ծառայության շնորհիվ ողբերգական ելքով որևէ լուրջ միջադեպ կամ պատահար տեղի չի ունեցել։