ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 2908 խախտում

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հոկտեմբերի 24-ից 31-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2908 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 27 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 33, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 վարորդ։ 39 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 74-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 3-ը՝ առանց համարանիշերի։ Ի դեպ, համարանիշեր չունեցող տրանսպորտային միջոցներից 2-ի վարորդները չեն ունեցել նաև վարորդական իրավունքի վկայական։ Բացի այդ, 2 անձ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։