Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է և հորդորում պահպանել երթևեկության կանոնները
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2017 թվականի հոկտեմբերի 9-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.
- Արարատի մարզի Մասիս քաղաքի Երևանյան խճուղի (թիվ 153 տան հարակից ճանապարհահատված). 1 արագաչափ` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
- Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի (թիվ 123 տան հարակից ճանապարհահատված)՝ 1 արագաչափ` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
- Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնք (Նոր թաղ,1-ին փող. թիվ 55 տան հարակից ճանապարհահատված)՝ 2 արագաչափ` յուրաքանչյուրը մեկ ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
- Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի վարչական տարածքում գործող արագաչափ սարքի միջոցով կարձանագրվեն երկու ուղղություններով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու դեպքերը:
- Նույն օրը կգործարկվեն Երևան քաղաքի Ադոնցի-Ղափանցյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ