1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

10.05.2016 18:59 Պարզաբանում
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթի 10.05.2016 թ. «Ոստիկանությունը ոսկեզօծ ծրարներով է պատվիրում ծանուցումներ» հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումներով Ճանապարհային ոստիկանությունում իրականացվող վարչարարության գլխավոր խնդիրներից է վարչական ակտերը հասցեատերերին առաքելու գործընթացի պատշաճ կազմակերպումը: Օրենսդրությամբ սահմանված ժամկետում և կարգով վարչական ակտերը հասցեատերերին առաքելու նպատակով ՀՀ ոստիկանության և «Հայփոստ» ՓԲԸ միջև յուրաքանչյուր տարի կնքվում է փոստային կապի, փոստային կապի հետ կապված սուրհանդակային կապի և օժանդակ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր: Համաձայն 14.01.2016 թ. կնքված CPS-11-01-16 պայմանագրի՝ մեկ առաքանու սակագինը՝ ներառյալ ԱԱՀ-ն, կազմում է 350 դրամ: Հարկ է նշել, որ յուրաքանչյուր մեկ պատվիրված և հետադարձ ծանուցմամբ առաքանու գինը (առանց օժանդակ ծառայությունների, մինչև 20 գրամ) կազմում է ոչ թե 120 դրամ, ինչպես ներկայացվել է հրապարակման մեջ, այլ 280 դրամ՝ համաձայն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 20.01.2002 թ. թիվ-10 հրամանով հաստատված միջազգային փոստային կապի և ՀՀ տարածքում փոստային կապի ծառայությունների սակագների:
Ճանապարհային ոստիկանության վարչական ակտերը հասցեատերերին առաքելու գործընթացում «Հայփոստ» ՓԲԸ-ն իրականացնում է նաև մի շարք օժանդակ ծառայություններ, որոնց ցանկը ներկայացվել է ոստիկանության կողմից: Օրինակ՝
-առաքման նյութերի ընդունման, ինչպես նաև առաքանիների հանձնման իրականացումը Ճանապարհային ոստիկանության հասցեում,
- ծրարի տրամադրում,
- առաքանիների ավտոմատացված ծալում, ավտոմատացված ծրարավորում C65 ձևաչափով,
- թղթի ներդրում ծրարների մեջ, դրանց կնքում,
- CN7 հետադարձ ծանուցման թերթիկի վրա առաքանու վերադարձի պատճառի տրամադրում,
- ստեղծված հատուկ էլեկտրոնային ծրագրի միջոցով առաքանիների ստացման կամ չստացման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում և այլն:
Նշվածից ակնհայտ է, որ հոդվածագրի պատկերացումներն առաքանիների սակագների ձևավորման վերաբերյալ թյուր են և հեռու մասնագիտական լինելուց: Միաժամանակ խորհուրդ է տրվում հոդվածագրին «Հայփոստ» ՓԲ ընկերության առաքման ծառայությունների գներին ծանոթանալ պաշտոնական աղբյուրից՝ www.haypost.am կայքէջից:

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ