ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 167 խախտում
16.10.2023 15:45
Միջոցառումներ
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հոկտեմբերի 9-ից 16-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 167 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 1 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել են ոչ սթափ 7 վարորդ, սահմանված արագության գերազանցման՝ 19, հաշվառման համարանիշի հետ կապված՝ 2, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 2, հեռախոսից օգտվելու՝ 1 դեպք։ 5 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 20-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 4-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։
Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։