Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
25.07.2018 18:10
Միջոցառումներ
Հուլիսի 24-ին մայրաքաղաքը սպասարկող ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով։ Ուժեղացված ծառայության արդյունքում ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 28 մեքենա, որոնցից 4-ը եղել են առանց համապատասխան փաստաթղթերի, 2-ի համարանիշերը՝ փակված, 1-ինը՝ կեղծված, 1 տրանսպորտային միջոց մաքսազերծված չի եղել, 7-ը չեն ունեցել ԱՊՊԱ պայմանագիր, 2 վարորդ մեքենան վարել է ալկոհոլի ազդեցության տակ, մյուսները չարամտորեն խախտել են երթևեկության կանոնները՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։
Ուժեղացված ծառայությունը կրելու է պարբերական բնույթ։