1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՃՈ երկու տեսուչի մեղադրանք է առաջադրվել ․ Ներքին անվտանգության վարչության բացահայտումը

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված տվյալների և իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների, ինչպես նաև կատարված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ ՃՈ տեսուչներ «Հ»-ն և «Վ»-ն հանդիսանալով պաշտոնատար անձիք, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները և նախնական համաձայնության գալով ստացել են կաշառք, որն արտահայտվել է կաշառքի դիմաց ավտոմեքենան հատուկ պահպանվող տարածք չտեղափոխելով, վարորդական վկայական չունեցող վարորդի փոխարեն ուղևորի անվամբ կեղծ և ավելի մեղմ արձանագրություն կազմելով, պաշտոնեական կեղծիք կատարելով:
Ծառայողական քննության նյութերն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ և տեսուչներից «Հ»-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ նախնական համաձայնությամբ կաշառք ստանալը, և 314-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ պաշտոնեական կեղծիքը, իսկ տեսուչ «Վ»-ին 308-րդ հոդվածի 1-ին և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև քաղաքացիներ «Դ»-ին՝ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ կաշառք տալը, իսկ «Ա»-ին 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ պաշտոնեական կեղծիքին օժանդակելը: