ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհային ոստիկանությունում անցկացվեց թափուր հաստիքների համար դիմած քաղաքացիների գիտելիքների ստուգման երկրորդ փուլը (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

31.03.2018 10:26 Միջոցառումներ
Ճանապարհային ոստիկանությունում անցկացվեց թափուր հաստիքների համար դիմած քաղաքացիների գիտելիքների ստուգման երկրորդ փուլը (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մարտի 30-ին ճանապարհային ոստիկանությունում անցկացվեց թափուր հաստիքների համար դիմած քաղաքացիների գիտելիքների ստուգման երկրորդ փուլը։
Ճանապարհային ոստիկանության հատուկ հանձնաժողովը հարցազրույցի միջոցով ստուգեց ճանապարհային ոստիկանությունում ծառայել ցանկացող 30 քաղաքացիների ոչ միայն մասնագիտական, այլև ֆիզիկական, մտավոր և այլ գիտելիքներ։ Գործընթացն անցկացվում էր թափանցիկ՝ լրագրողների ներկայությամբ։ Նաև քննության ընթացքը տեսաձայնագրվում էր։
Դրական գնահատականներ ու լավագույն արդյունքներ գրանցած քաղաքացիները ծառայության կանցնեն ճանապարհային ոստիկանությունում որպես հետաքննիչներ, ճանապարհապարեկային ծառայողներ, նաև հանրապետության սահմանային անցակետերում որպես տեսուչներ։
Նշենք, որ առաջին փուլն անցկացվեց մարտի 17-ին, որի ընթացքում համակարգչային թեստավորման միջոցով ստուգվեցին մասնակիցների տեսական գիտելիքները՝ ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ: Յուրաքանչյուր մասնակից պետք է պատասխաներ 10 հարցի, ինչի համար նախատեսված էր 15 րոպե ժամանակ: Թեստերի արդյունքները մասնակիցներին ներկայացվեցին նույն պահին: 
Նշենք, որ ընդունելության կարգի երկու փուլերին հետևում էր ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը՝ ծառայության պետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ։