ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4690 խախտում

04.04.2022 16:55 Միջոցառումներ

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 28-ից ապրիլի 4-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4690 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 55 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 76, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 2 անձ։ 31 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 25-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 7-ը՝ առանց համարանիշերի։ Բացի այդ, 39 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։