ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4233 խախտում

25.04.2022 12:59 Միջոցառումներ

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 18-ից 25-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4233 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 48 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 60, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 2 անձ։ 22 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 19-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ը՝ առանց համարանիշերի, 65-ը՝ չսահմանված տեղում փակցված համարանիշերով։ Բացի այդ, 34 վարորդ տուգանվել են վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։