ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

03.11.2017 11:11 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Նոյեմբերի 1-ին` ժամը 16.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Եր. Քոչարի փողոցի թիվ 9/5 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 21.30-ին, Հասրաթյան և Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 1-ին ժամը՝ 20.15-ին, Արշակունյաց պողոտայի թիվ 15 շենքի մոտ միմյանց են բախվել «Օպել» մակնիշի 2 ավտոմեքենա և «GG-125» մակնիշի մոտոցիկլետ, ինչի հետևանքով վերջինիս վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 18.15-ին, Եղբայրության և Մանթաշյան փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Լեքսուս» և «Մերսեդես» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 21.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ա.Խաչատրյան փողոցի թիվ 10 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1939 թ. ծնված Օլգա Ն.-ին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 09.00-ին, Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող Մ.Մելքոնյան կամրջի հարևանությամբ միմյանց են բախվել «Հյունդաի», «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԲՄՎ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Անդրանիկի փողոցի թիվ 7/385 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1995 թ. ծնված Ագաբի Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 16.45-ին, Դավիթ Բեկի փողոցի թիվ 38 էլեկտրասյան դիմաց միմյանց են բախվել «Օպել» և «Նիսսան» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Նիսսան»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 09.00-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան Պ.Սևակի փողոցի թիվ 4/4 հասցեի մոտ բախվել է ծառին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 19.15-ի սահմաններում, «Միցուբիշի Քոլտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 21-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 2000 թ. ծնված Լիանա Ն.-ին. վարորդը, տեղում բուժօգնություն ցուցաբերելով տուժողին, զանգահարել է շտապ օգնություն, այնուհետև ներկայացել բաժին:
Լիանա Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Արարատի մարզի քննչական վարչություն:

***
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 09.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի և Տավրոսի 18-րդ փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «Ռենո Լոգան» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջինիս ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 17.35-ի սահմաններում, Վանաձոր-Վրաստանի սահման Մ-6 միջպետական ճանապարհի 50-րդ կմ-ին միմյանց են բախվել «Օպել Աստրա» մակնիշի 2 ավտոմեքենաներ, ինչի հետևանքով երկրորդ «Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

***
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Գյումրի ճանապարհի 6-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 19.20-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 6-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Պատահարից տուժածներ և վիրավորներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.47-ին, մարվել՝ ժամը 19.56-ին:
Նույն օրը՝ ժամը 23.30-ին, ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 21.40-ին «աջ բազուկոսկրի գլխիկի հոդախախտ, մեծ թմբիկի կոտրվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Յուրի Ս.-ն, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց բակում ծառից վայր ընկնելու հետևանքով, իսկ «սրբանային շրջանի սալջարդ-պատռված վերք» ախտորոշմամբ հիվանդանոց դիմած 1990 թ. ծնված Արթուր Մ.-ն նշված վնասվածքը ստանալու վերաբերյալ ոչինչ չի հայտնել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Յուրի Ս.-ն և Արթուր Մ.-ն մարմնական վնասվածքները ստացել են նշված ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 09.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանից դեպի 4-րդ միկրոշրջան տանող ճանապարհին միմյանց են բախվել «Մազդա» և Գևորգ «ՎԱԶ-2106» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

***
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 08.30-ի սահմաններում, «Աուդի-Q7» մակնիշի ավտոմեքենան Վարդանանց հրապարակի թիվ 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1955 թ. ծնված Ժորա Մ.-ին, տեղափոխել նրան հիվանդանոց, այնուհետև ներկայացել բաժին:

***
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 17.30-ի սահմաններում, Արթիկ-Պեմզաշեն ճանապարհի 1-ին կմ-ին միմյանց են բախվել «ՎԱԶ-21010» և «ՎԱԶ-2106» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: