ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

29.09.2017 11:34 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 15.30-ին, Ճանապարհային ոստիկանության հերթապահ մասից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 54-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 14.00-ին, Ալ.Մանուկյան փողոցի թիվ 11 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն:

***
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14.30-ին, Մյասնիկյան պողոտայի թիվ 39 հասցեի մոտ «ԼիԱԶ» մակնիշի տրոլեյբուսի պոզաձողի հոսանքազրկվելու պատճառով վարորդը դուրս է եկել տրոլեյբուսից, որպեսզի միացնի պոզաձողը, որից հետո տրոլեյբուսը ինքնագլորվել և բախվել է համընթաց երթևեկող «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև՝ հարվածել բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով «Նիսսան»-ի վարորդը և տրոլեյբուսի 8 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

***

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18.30-ին, Ա. Ղ.-ի վարած մոտոցիկլը Նալբանդյան փողոցում կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը և նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

***

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հ.Հովսեփյան փողոցի թիվ 10/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 73-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

***

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14.10-ին, Հր.Քոչարի փողոցի թիվ 13/11 հասցեի մոտ միմյանց են բախվել «Օպել Զաֆիրա» և «ԳԱԶ-32213» մակնիշների ավտոմեքենաներ:
Նույն օրը՝ ժամը 15.10-ին, «ԳԱԶ-32213»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

***
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 07.00-ի սահմաններում, «Մերսեդես-Ե 350» ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 12-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


***
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 15.50-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Միչուրինի փողոցի թիվ 34 տան դիմաց վրաերթի է ենթարկել 5-ամյա աղջկա և
տեղափոխել նրան հիվանդանոց:


***

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհի 14-րդ կմ-ին բախվել է «Նիսսան Իքստրայլ»-ի, ինչի հետևանքով «Օպել Աստրա»-ի վարորդը և նրա 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: