ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ ավտոճանապարհներին

01.06.2017 16:49 ՃՏ պատահարներ

Մայիսի 31-ին, ժամը 12.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտաի թիվ 2 հասցեի դիմաց իրար են բախվել «Նիսսան», «Օպել» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21099»-ի վարորդը և 2 ուղևորները, «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Մայիսի 31-ին, ժամը 23.30-ին, Երևանի Արզումանյան փողոցի թիվ 15 շենքի մոտ իրար են բախվել «Նիսան» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 1-ին, ժամը 00.05-ին, Երևանի Արտաշիսյան և Մարկվարտի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնություն է ստացել շտապօգնության խմբի կողմից:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 31-ին, ժամը 13.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ոտքի 1-ին մատի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 65-ամյա քաղաքացուհի և հայտարարել, որ տանը ոտքին ծանր իր է գցել:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյուքնում պարզվել է, որ մայիսի 30-ին, ժամը 14.00-ին, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ավանի Հովհաննիսյան թաղամասի թիվ 24/7 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հիշյալ քաղաքացուհուն և պատճառել մարմնական վնասվածքներ:
Մայիսի 31-ին, ժամը 15.05-ին, վարորդը ներկայացել է բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 31-ին, ժամը 4.30-ի սահմաններում, «ԲՄՎ-525» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի Երևանյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Սահմանապահների փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Լեվ Վագ» խանութի պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 31-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Մայակովսկի-Աբովյան ճանապարհին ՝ՌՈ հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի մասից և բախվելով գազատարի հենասյանը՝ կողաշրջվելէ :
Վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 31-ին, ժամը 15.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Սայաթ-Նովա փողոցի թիվ 9 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա և տեղափոխել նրան հիվանդանոց, ապա ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 31-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Գյումրիի Երևանյան խճուղու թիվ 95/2 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: