Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Օգոստոսի 31-ին, ժամը 19.20-ին, Երևանի Հաղթանակ կամրջի թիվ 3 էլեկտրասյան դիմաց իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ-318»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 00.45-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 21-ամյա քաղաքացուհի և հայտարարել, որ մարմնական վնասվածքները ստացել է օգոստոսի 31-ին, ժամը 15.30-ին, թիվ 7 երթուղու ավտոբուսի սրահում՝ վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոբուսը և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 31-ին, ժամը 13.20-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթաշենի 3-րդ և 6-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 12-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 31-ին, ժամը 21.55-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա պատանի և հայտնել, որ նույն օրը, ժամը 15-ին, Երևանի Հասրաթյան և Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է վարորդի անձը:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 31-ին, ժամը 15.40-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աճառյան փողոցի թիվ 1/1 շենքի դիմաց բախվել է «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի:
«Սամանդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 31-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Շահումյան գյուղի Հոկտեմբերյան փողոցի սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Արտաշատ-Քաղցրաշեն» երթուղու «ՊԱԶ-32054» մակնիշի ավտոբուսին, այնուհետև «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի և ավտոբուսի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 31-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Արտաշատ ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի վարորդը և «Լեքսուս»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 31-ին, ժամը 20.30-ին սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղ մտնող ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Աուդի 802.01» և «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենաներ:
«Աուդի 802.01»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 31-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Վարդենիս-Մեծ Մասրիկ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2105» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «ՎԱԶ-21063»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 31-ին, ժամը 22.05-ի սահմաններում, Վարդենիս-Սոթք ճանապարհի 9-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես C-180» և «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «ԳԱԶ-53»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 31-ին, ժամը 9-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Քաջարան ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել բանուկ մասից և բախվել «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես Բենց»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 31-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Հոնդա Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 80-րդ կմ-ին կորցնելով կառավարումը՝ դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: